20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 

Փաշինյանի հակասական պնդումներն ու ինքնախոստովանական «ցուցմունքը»

Վերլուծական

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, սակայն այդ հարցազրույցը, ինչպես և սպասվում էր, շատ քիչ թվով հարցերի պատասխաններ տվեց` առաջացնելով նորանոր հարցեր: Դիցուք՝ բազմաթիվ դրվագներով Նիկոլ Փաշինյանը հակասեց իր իսկ կողմից ամիսներ առաջ հնչեցրած մտքերին:

Արցախյան բանակցություններն իր սեփական կետից սկսկած Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միմյանց հետ, ըստ էության, դրանով փաստելով, որ Հայաստանը ձեռքերը լվանում է բանակցային գործընթացից և չի ցանկանում փոխկապակցել Արցախյան հարցի կարգավորման գործընթացը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:

 2 օրից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք՝ դեռ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի մասին եւ հետո ԱԱԾ-ի շուրթերով հերքել այն: Խոսքը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մասին էր։ Հենց նրա այս ելույթից հետո շրջանառվեց խաղաղության պայմանագիր ասվածը, որի մասին նաեւ Փաշինյանը նշեց եւ ժամեր անց հերքեց՝ ասելով. «Պաշտոնապես ասում եմ՝ թուղթ չեմ ստորագրել, որովհետեւ եթե ստորագրեի, կտեղեկացնեի, եւ չեմ պատրաստվում ստորագրեմ, եւ ընդհանրապես նման խոսակցություն չկա»։ Նույն օրը ԱԱԾ-ն տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր. «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»: Երեկ պարզվեց, որ վաղը, երբ ԱԳ նախարարները հանդիպեն, հաշտության պայմանագրի շուրջ քննարկումներ կլինեն, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է:

Իր հարցազրույցում Փաշինյանը նաև խոսեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին: Պարզվում է, այդ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ լրիվ հակառակը: Մինչդեռ հիշում ենք, որ Փաշինյանը դեռևս ամիսներ առաջ նման հավանականությունը զրոյական էր գնահատում:

Խոսելով զենք ձեռք բերելու մասին՝ Փաշինյանն ակնարկեց, որ 70-ականների զենքը ոչ այլ ինչ է, քան մետաղի ջարդոն: Ըստ էության, նա փաստում է, որ իր կողմից ՝ Հորդանանից գնված 70-ականների ՕՍԱ-ները մետաղի ջարդոն էին, արդյո՞ք սա ինքնախոստովանական ցուցմունք չէ վարչապետի կողմից:

Փաշինյանը նաև մի շարք անհաջող փորձեր է կատարել մեղմացնելու՝ օրեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարությունների հանրային ռեզոնանսը: Մասնավորապես, կառավարության վերջին նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր դաշնակիցներից մեկը չի կատարում զենքի մատակարարման իր պարտականությունը՝ չնայած, որ գումարը վճարված է: Բնականաբար, դաշնակից բառը լսելուց հետո հանրության մեծ մասը պետք է ենթադրեր, որ Փաշինյանը նկատի ունի ռուսական կողմին: Սակայն, երեկ վարչապետն իրեն բնորոշ մանիպուլացիաներով փորձեց հերքել, որ նկատի ուներ հենց ՌԴ-ին: Որքանով դա ստացվեց՝ դժվար է ասել:

Փաշինյանի հակասական մտքերը, ինչ խոսք, կարելի է բացատրել երկու հանգամանքով: Մի կողմից՝ նա փորձում է մանիպուլացնել սեփական հանրությանը, իսկ մյուս կողմից՝ նստել միանգամից երկու աթոռների վրա՝ ռևերանսներ անելով մեկ ռուսական կողմին, մեկ Արևմուտքին...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ամենադիտված