ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
Արտաքին ՔաղաքականԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն:
«Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ – ի ղեկավար - խմբ.) հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննի հետ», - ասված Է ԱԳՆ-ի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում նախարարները «քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելությանն ուղարկելու հավանականությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: