Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
ՀասարակությունՀոկտեմբերի 2-ին, ժամը 18։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:16-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 60 բնակիչ։