Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը 

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Փրկել Նիկոլի՞ն, թե՞ Հայաստանը։ Այս հարցը պետության ճակատագրի և այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգության  տեսանկյունից առանցքայիններից մեկն է։ Հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել, այն ունի կարևոր նրբություններ։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան

Խնդիր 1

Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։

Խնդիր 2

Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։ Սա հակապետական շեշտադրում է։ Հարցը փաստաթղթերի բովանդակությա´ն մեջ է։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ից հետո հասունացել է նոր փաստաթղթի (կամ՝ փաստաթղթերի) անհրաժեշտությունը, որը կկարգավորի այս ժամանակահատվածում քննարկված և հասունացած խնդիրները։ Պետք չէ´ վախենալ փաստաթղթից, պետք է աշխատել դրա բովանդակությա´ն և երաշխիքների´ վրա։ Ո՞վ է ասել, որ այս պայմաններում ու այսօրվա համաշխարհային անկայունության պայմաններում փաստաթղթեր մեզ պետք չեն։

Խնդիր 3

Պայմանագրից հետո հնարավո՞ր է պատերազմ։ Ե´վ պատերազմն է հնարավոր, և´ խաղաղությունը։ Դա կախված է պայմանագրի թե´ բովանդակությունից, թե´ երաշխավորներից։ Եթե իրական հողի վրա չեղան իրական երաշխիքներ, ապա Ադրբեջանը հաջորդ օրն իսկ  կարող է սկսել ռազմական գործողություններ՝ ցանկացած պատրվակով։

Ավելի պարզ. եթե 44-օրյա պատերազմը դադարեցնելու թուղթը ստորագրվեր, պայմանական ասած, Մոզամբիկի միջնորդությամբ, ապա ռուսական զորքը հաշվված ժամերի ընթացքում չէր լինի Արցախում, և Ադրբեջանը կշարունակեր իր հաղթարշավը։ Ասել է թե՝ մենք անվերջ կսպասեինք «սկանդինավյան խաղաղապահներին»։

Հիմա նույն վիճակն է. կուտակվել են նոր հարցեր, նոր խնդիրներ, որոնք ունեն պայմանագրային կարգավորման անհրաժեշտություն։ Եթե մենք ընտրենք այն տարբերակը, որը պիտի երաշխավորեն վիրտուալ խաղաղապահները, ապա մենք կհայտնվենք աղետի մեջ։  Ավելին, եթե մենք ընտրենք պայմանագրի ստորագրման մի տարբերակ, որը լուրջ դժգոհություն կառաջացնի իրական հողի վրա իրական հնարավորություններ ունեցող Ռուսաստանի և Իրանի մոտ, ապա մենք ինքներս մեզ կտանենք աղետալի պատերազմի։

Խնդիր 4

Փրկել Նիկոլի՞ն, թե՞ Հայաստանը։ Այս հարցը պետության ճակատագրի և այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգության  տեսանկյունից առանցքայիններից մեկն է։ Հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել, այն ունի կարևոր նրբություններ։

Ճիշտ հարցադրումը հետևյալն է. պետք է փրկել և´ Նիկոլին, և´ Հայաստանը։ Մնացածը էմոցիաներ են։ Այս պահի համար լավագույն լուծումը առաջարկված է. անվտանգության երաշխիքներով մասնակի իշխանափոխություն։ Սրա իրավունքը վերապահված խորհրդարանական մեծամասնությանը (նրանք պետք է հասկանան, որ անգործության դեպքում նաև իրենք են ստանձնում վատ զարգացումների պատասխանատվությունը)։ Սա էապես կհանգստացնի մթնոլորտը երկրում, կվերացնի շատ բարիկադներ։ Սա հնարավորություն կտա ներգրավել նոր հանրային շրջանակներ՝ մեր ընդհանուր խնդիրների վրա աշխատանքի շուրջ։ Թույլ կտա՝ նոր գաղափարներով ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ, նոր շունչ կհաղորդի խաղաղ բանակցություններին։

Խնդիր 5

Նախկին նախագահների և Վեհափառի ձևաչափը կարող է դառնալ համերաշխության կարգախոսով երկրում խորքային փոփոխությունների «տրիգերը»։ Նրանցից սա է ակնկալվում, ոչ ավելին։

Մյուս կողմից, ողջ հարգանքով հանդերձ, մի ողջ երկիր չի կարող կախված լինել այդ ձևաչափի ելքից։ Մի կողմից պետք է մեծացնել հանրային ճնշումն այդ ձևաչափի վրա՝ հասկացնելով, որ սա մասնավոր խնդիր չէ, և հանրությունը կոնկրետ քայլեր է պահանջում,    իսկ մյուս կողմից պետք է պատրաստ լինել այդ ձևաչափի ձախողման դեպքում հանրային ա´յլ պրոցեսների գեներացման և պատասխանատվության ստանձնման։

Խնդիր  6

Հայաստանի համառոտ օրակարգն այսպիսին է.

1.     Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը ձևավորում է նոր կառավարություն։

2.     Վստահության և նոր գաղափարների վրա ինտենսիվ բանակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ

3.     Միջնորդների օգնությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակում, կուտակված մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերում։

4.     Իրական հողի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման իրական մեխանիզմների ապահովում։

5.     Բանակի մարտունակության, սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների հրատապ փաթեթ՝ հաշվի առնելով բոլոր առկա խնդիրները, համագործակցելով պատերազմից հետո այս ոլորտում ձևավորված հանրային ակտիվ կառույցների հետ։

6.     Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման փուլ։

Եթե մենք կարողացանք այս պարզ կետերըհնարավորինս մատչելի ներկայացնել հանրությանը, ապա կստանանք անհրաժեշտ աջակցություն։ Այդ դեպքում կունենանք շանս՝ խուսափելու վատագույնից։ Այս պահին պետք է ընդունենք, որ առայժմ չենք կարողանում դա անել։ Եվ հանրային գործիչների առկա սոլիդ, գրագետ ցանկից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ազնվորեն հարցնի՝ ինչու՞։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին
Ամենադիտված