Իրանում բողոքի զանգվածային ակցիաները կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը. Խամենեի
ԻրանԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին հայտարարել է, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը:
Այդ մասին նա ասել է ռազմական բուհ-երի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ:
«Հստակ հայտարարում եմ, որ անկարգություններն ու ապակայունացնող ակցիաները ծրագրել են Միացյալ Նահանգներն և Իսրայելի սիոնիստական ռեժիմը:
Նրանք գործել են վարձկանների օգնությամբ, իսկ որոշ իրանցիներ արտասահմանում օգնել են նրանց», - նշել է Խամենեին:
Նրա խոսքով, 22-ամյա Մահսի Ամինիի սպանությունից բացի, սադրանքների համար կարող էր առիթ դառնալ ցանկացած իրադարձություն: