Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը առ ոչինչ է. Խաչիկ Գալստյան

Политические

 «Փոխադարձության սկզբունքը կիրառում է այդ անձնավորությունը՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի չի ճանաչում, ունի տարածքային նկրտումներ բուն ՀՀ-ի նկատմամբ, ես չեմ խոսում Արցախի մասին,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որի ժամանակ ասել էր, թե խաղաղության հիմքում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։

Արցախի հարցը ինչպես սրանք, այնպես էլ նրանք՝ ադրբեջանցիները, համարում են փակված, և իրենց ներքին խնդիր: Այս պարագայում փոխադարձության սկզբունք ասելով այսօր Հայաստանում իշխանության ղեկին հայտնվածը ավելի շատ տեքստային առումով բողոքում է Ադրբեջանի տարածքային հավակնություններից առ այն, որ Ադրբեջանը այսօր հավակնություն ունի բուն ՀՀ տարածքների նկատմամբ, և եթե փոխադարձորեն ճանաչենք, այդ սկզբունքները, ըստ իր տրամաբանության՝ դա կնշանակի որ ինքը իր «փայլուն» դիվանագիտության շնորհիվ կկարողանա Հայաստանի 29․800 քառակուսի կմ-ը պահել որպես անձեռնմխելի»,- նշեց քաղաքագետը:

Գալստյանի խոսքով 29․800 քառակուսի կմ Հայաստանի սահմաններում ճանաչված չեն Տավուշի մի քանի գյուղեր, որոնք Ադրբեջանը անվանում է անկլավ։

«Իմ տեղեկությամբ սովետական Հայաստանի ադմինիստրատիվ սահմաններում գտնվող Ադրբեջանական անկլավները 29800 քառակուսի կմ-ի մեջ մտած չեն եղել»:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը առանց զենքի դուրս կգա Հայաստանի սուվերեն տարածքից, քաղաքագետը ասաց.

«Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դժվար թե դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից: Եվ այն դիրքերը, որ այսօր իրենք զբաղեցնում են, դրանք հենց դրվելու են բանակցային սեղանի շուրջ: Էս տեսանկյունից նույնպես չկա որևիցե միջազգային կառույց, միջազգային արտաքին փափուկ ազդեցության լծակ, որը կստիպի Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքներից: Դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ ասիմետրիկ, անհամաչափ  ռազմական պատասխան տալու պայմաններում»,-ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ինչու իր խոսքում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ պետք ԼՂ-ն  բանակցի, Գալստյանը նկատեց, որ այդ արտահայտության տակ կա այլ ենթատեքստ ևս.

«Նա խուսափում է Լեռնային Ղարաբաղի հարցը առաջ տանել: Մինչև վարչապետի պաշտոնում հայտնվելը մարդն ունենում է որոշակի աշխարհահայացք, որոշակի արժեքներ, իր համար կարևորություն ներկայացնող գաղափարներ, որոնց համար նա պատրաստ է ամեն ինչի: Հիմա էդ անձնավորության համար Լեռնային Ղարաբաղը որևէ արժեք չի ներկայացրել նախկինում և ներկայում ևս: Դրա համար էլ նա էդպես վարեց բանակցությունները: Եթե էդպեսա, մենք էդ արտահայտության տակ ուրիշ ենթատեքստ կամ ենթադրություն կարող ենք անել. դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարությունը առ ոչինչ է, որովհետև նա իրավունք չուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վերաբերող, նրա ճակատագիրը կանխորոշող որևիցե հայտարարության տակ ստորագրել»,-հավելեց Գալստյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մեջ կա վտանգ, որ գուցե Արցախը ևս Ադրբեջանի մաս ճանաչվի, քաղաքագետը ասաց.

«Իհարկե առնվազն մի քանի անգամ նրանք բաց տեքստով հայտարարել են դրա մասին, նաև իշխանություններից, որ այդ փոխադարձ տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը առնվազն ենթադրում է, որ Հայաստանը ձեռքերը լվանում  է Արցախից: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը այս խաղաղության պայմանագրի հիմքում առաջարկեց 5 հիմնական սկզբունքներ, որոնցից 3-4-ը վերաբերում էր հենց Լեռնային Ղարաբաղին: Բոլոր կետերում տարբեր ձևակերպումներով խոսվում է այն մասին, որ նույնիսկ միջազգային տարբեր ատյաններում Արցախի հարցի բարձրաձայնումը  Հայաստանի իրավասությունից դուրս գտնվող հարց է, և Հայաստանը չի կարող նույնիսկ Ղարաբաղի հայերի իրավունքների հարցի վերաբերյալ որևիցե պնդում կամ քննարկում ծավալել»,-նկատեց քաղաքագետը:

Գալստյանը նաև անդրադարձավ այսօր Հայկական ժամանակի տարածած՝ Ադրբեջանի 5 պահանջներին.

«Կցանկանայի հիասթափեցնել այն մտայնությունը ունեցողներին, թե Ադրբեջանը կարող է սահմանափակվել, որովհետև բանակցությունների տեսության մեջ կա հայտնի մի մարտավարություն, որը կոչվում է սայամի՝ ըստ որի, հակառակորդ կողմը իր առավելապաշտական պահանջները մանր պրոպորցիաներով է ներկայացնում կողմին: Էս կետերը բավարարելուց հետո ադրբեջանցիները շրջանառության մեջ են դնելու Նժդեհին և Անդրանիկին 18-20թթ-ի հայ-ադրբեջանական պատերազմի հանցագործ ճանաչելու հիմնավորումը»,-ասաց նա: 

Իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Գալստյանը տեսնում է իշխանության փոփոխության մեջ:

«Պարտության սիմվոլները պետք է հեռանան և գոնե թույլ տան էն մարդիկ, ովքեր պատրաստ պայքարելու կամք ունեն, ովքեր գոնե տարրական գիտելիներ ունեն Արցախից Հայաստանից, պատմությունից, բանակցություններից, աշխարհաքաղաքականությունից, գոնե նրանք համակերպվեն ու փորձեն ազգովի դրա դեմը առնեն: Իհարկե փրկություն միշտ կա»,-եղրափակեց խոսքը Գալտյանը:

Լուսինե Ալեքսանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
На границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в Пекин
Самое популярное