Չեմ հասկանում՝ ինչու դու նույն տեսքն ունես, իսկ ես՝ ոչ. Բարաք և Միշել Օբամաները շնորհավորել են միմյանց ամուսնության 30-ամյակի կապակցությամբ
ԼուսանկարներԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, նշել են ամուսնության 30-ամյակը։
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը իր անձնական բլոգում հրապարակել է մի քանի համատեղ լուսանկար ամուսնու հետ, այդ թվում՝ բաժանորդներին ցույց տալով 1992 թվականին արված հարսանեկան լուսանկարը։
«Երջանիկ տարեդարձ իմ սիրելի մարդու հետ: Վերջին 30 տարիները արկածային էին, և ես շնորհակալ եմ, որ դու իմ կողքին ես: Ես ուզում եմ կյանքիս մնացած մասը քեզ հետ միասին ապրել։ Ես սիրում եմ քեզ, Բարաք Օբամա»,- մակագրել է լուսանկարները Միշելը։
«Միշել, 30 տարվա համատեղ կյանքից հետո, ես չեմ հասկանում, թե ինչու դու նույն տեսքն ունես, իսկ ես՝ ոչ: Հաստատ գիտեմ, որ այդ օրը վիճակախաղում շահել եմ. ավելի լավ կյանքի ընկեր չէի կարող երազել։ Շնորհավոր մեր տարեդարձը, սեր իմ»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահը։