Ռուսաստանը և Ադրբեջանն այս ամիս մտադիր են մի շարք համաձայնագրեր ստորագրել
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը և Ադրբեջանը մինչև այս հոկտեմբերի վերջը կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել, հաղորդում է AzeSputnik-ը։
Համաձայնագրերի ստորագրման մասին Կասպյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։
Ակնկալվում է, որ ի թիվս այլ փաստաթղթերի, լինելու են նաև հետևյալները՝
* սահմանամերձ բնական օջախների տարածքում ժանտախտի համաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով համագործակցության մասին
* միջազգային առողջապահա-սանիտարական կանոնակարգերի ներդրման ոլորտում համագործակցության մասին և այլն։