Մեծ Բրիտանիան ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը՝ Հայաստան
Արտաքին ՔաղաքականՄեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների հանձնումը Հայաստանին:
Այդ մասին ասված է Բաքվում Միացյալ թագավորության դեսպանատան թվիթերյան էջում:
«Դա կարևոր մարդասիրական ժեստ է»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հայ ռազմագերիները Հայաստան են տեղափոխվել հոկետմբերի 3-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ: