Միկրոավտոբուսային N5 երթուղին կսպասարկվի նաեւ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով
Հասարակություն![Միկրոավտոբուսային N5 երթուղին կսպասարկվի նաեւ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով](/timthumb.php?src=disc/05-10-22/1f98df644499a010aa47dc30aee55277.jpg&w=780)
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միկրոավտոբուսային հ.5 երթուղին այսուհետ կսպասարկվի նաեւ համայնքային՝ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով։
«Միկրոավտոբուսային հ.5 երթուղին եղած «Գազել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)