Շվեդիայի պետական հեռուստաալիքը ծաղրել է Էրդողանին. դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ![Շվեդիայի պետական հեռուստաալիքը ծաղրել է Էրդողանին. դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ](/timthumb.php?src=disc/05-10-22/2202200d96f6629d44af864da1daab4e.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շվեդական SVT պետական հեռուստաալիքով ցուցադրել են կարմիր ներքնաշորով և գլխին փաթաթված շարֆով, հաղորդում է Infoteka24.ru-ն։
«Էրդողան, ինչո՞ւ քեզ նման թուրքը մազ չունի։ Դուք գալիս եք մի երկրից, որտեղ բոլորը գնում են և մազերի փոխպատվաստում անում։ Գնա մազերդ կտրիր կամ շարֆ կապիր հենց հիմա»,- հաղորդման ժամանակ ասել է հաղորդավարը։
Սույն ռեպորտաժը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։
Բանը հասել է նրան, որ այսօր Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, և նրան խիստ բողոք են հղել այս միջադեպի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Anadolu-ն, դիվանագետը տեղեկացվել է նախագահ Էրդողանի և ընդհանուր առմամբ Թուրքիայի դեմ «անտեղի և ոչ անպատշաճ» հայտարարությունների և կադրերի անթույլատրելիության մասին, որոնք արվել են սկանդինավյան երկրի պետական հեռուստատեսության եթերում։
![](disc/05-10-22/17545ae0ce4a1132fa82f1c0f7c8ea90.jpg)
![](banners/armflix.jpg)