«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) 

Փաշինյանն Արևմուտքի հետ համատեղ վա-բանկ է գնում. ի՞նչ կպատասխանի Մոսկվան

Վերլուծական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է նաև հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

Ի՞նչ է սա նշանակում, նախ և առաջ այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց առանձնցնելու Արցախը, նշելու վերջինիս սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվանում են Արցախի բանակցային գործընթացից և առաջարկում են Ստեփանակերտին տետ-ա-տետ բանակցել Ալիևի ռեժիմի հետ: Համապարփակ պայմանագրի ստորագրումը այս համատեքստում բերելու է նաև ՌԴ խաղաղախահ զորախմբի Արցախից դուրս բերմանը, ինչը Փաշինյանը չի կարող չգիտակցել: Բացի այդ, ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը ՀՀ և վերջինիս աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին նույնպես իր մեջ հակառուսական քաղաքականության տարրեր է պարունակում, այն պարզ պատճառով, որ Կրեմլը ընդամենը օրեր առաջ էր դեմ արտահայտվել այդ մեխանիզմի ներդրմանը, ավելին՝ Մոսկվայից հայտնել էին, որ կողմերին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակը, որը, ինչպես հասկանում ենք, հայկական կողմը մերժել է:

Ուշագրավ է նաև այն, թե ինչպես են փոփոխվել Նիկոլ Փաշինյանի հրապարակավ հնչեցրած գնահատականները, կարծիքները և պնդումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: 2018-ի ապրիլին Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ չի լինելու Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծում, իսկ լուծումը գտնելու են ժողովրդի հետ համատեղ: Այնուհետև, արդեն 2019-ին Փաշինյանը չցանկացավ հայտնել, թե ինչի շուրջ է բանակցում Ալիևի հետ՝ պնդելով, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է: 2020-ին հնչեց նրա հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դրան հաջորդեց 44 օրյա պատերազմը: Երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա որևէ գործնական հնարավորություն՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս թողնելու համար:

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս Փաշինյանը հայտարարեց. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում արագացնելու այն պրոցեսները, որոնք կհանգեցնեն նախ՝ ՌԴ-ի տարածաշրջանից դուրս գալուն և այնուհետև լրջագույն անվտանգային սպառնալիք կստեղծեն Արցախում ապրող մեր հայրենակիցների համար: Ինչևէ, գնդակը, ինչպես ասում են, Մոսկվայի դաշտում է...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է
Ամենադիտված