Ալլա Պուգաչովայի թոռը մեկնաբանել է իր զորակոչման մասին լուրը
ԺամանցՌուս սիրված երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ երաժիշտ Նիկիտա Պրեսնյակովն անդրադարձել է մասնակի մոբիլիզացիայի շրջանակում իրեն զորակոչելու մասին լուրերին:
«Կեղծ լուր է»,- իր տելեգրամյան ալիքում գրել է երիտասարդը, փոխանցում է РБК-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Նիկիտային բանակ են կանչել, նաև կարծիք հայտնել, որ դա կարող է քաղաքական վրեժ լինել նրա տատից՝ Ալլա Պուգաչովայից, ով դեմ է Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությանը: