Քրիստիան Բեյլին սպառնացել են
ԼուսանկարներԴերասան Քրիստիան Բեյլը սկսել է սպառնալիքներ ստանալ «Ամերիկյան հոգեկան հիվանդ» ֆիլմում գլխավոր դերում նկարահանվելուց հետո։ Այս մասին գրում է GQ-ն։ Արտիստը պարզաբանել է, որ որոշ մարդիկ դեմ են եղել սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանի մասին ֆիլմի ստեղծմանը, որը ներդրումային բանկիր էր աշխատում։ Դերասանի խոսքով՝ պոտենցիալ վտանգի մասին իրեն պատմել է ընկերը։
«Ինձ զանգեցին ու ասացին. «Մարդիկ կան, որոնք գիտեն՝ որտեղ ես գտնվում, որ խաչմերուկներով ես քայլում։ Նրանք ասել են, որ կհարձակվեն քեզ վրա եւ գլխիցդ կհանեն ուղեղդ։ Այնպես որ, խնդրում եմ, մի գնա այնտեղ», - մեջբերում է Բեյլը ընկերոջ հետ երկխոսությունը:
Դերասանը խոստովանել է, որ զրույցից հետո դիտմամբ սկսել է քայլել այդ խաչմերուկով, քանի որ նրան հետաքրքիր էր, թե ինչ կլինի։