Բուզովայի նախկին սիրելին՝ հայազգի Դավան, նկարահանվել է ֆիլմի գլխավոր դերում
ԼուսանկարներՕլգա Բուզովայի նախկին սիրելին՝ բլոգեր և ռեփեր Դավան, Super.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ գլխավոր դեր է խաղալու Սարիկ Անդրեասյանի «Здравствуйте, вам пора» սերիալի երկրորդ եթերաշրջանում։
«Ես միշտ սիրել եմ էքսպերիմենտներ, և սա նոր փորձ է ինձ համար։ Մանկուց երազում էի ֆիլմերում նկարահանվելու մասին, շատ երկար ժամանակ տրամադրեցի դրան, դերասանական կուրսեր անցա»,- ասել է Դավան։
Բլոգերը պարզաբանել է, որ վաղուց էր պատրաստվում իր առաջին դերին կինոյում։ Դավայի խոսքով՝ դասընթացի շնորհիվ՝ իրեն հարմարավետ էր զգում նկարահանման հրապարակում։ Դավան ընդգծել է, որ մտադիր է իր ներկայությամբ հնարավորինս «գեղեցկացնել» պատումը։