53-ամյա Հելենա Քրիստենսենը մերկ լուսանկարներ է ցուցադրել արխիվից
ԼուսանկարներԴանիացի սուպերմոդել Հելենա Քրիստենսենը ցուցադրել է արխիվային մերկ լուսանկարներ։ Այս մասին հայտնում է SheKnows-ը։
53-ամյա Հելենա Քրիստենսենն իր անձնական բլոգում հրապարակել է տարիներ առաջվա լուսանկարների շարք։ Բրյուս Ուեբերի արած արխիվային լուսանկարներում 90-ականների սուպերմոդելը կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ՝ փորի վրա պառկած։
Հելենա Քրիստենսենը մոդելային կարիերան սկսել է 1980-ականներին։ 1986 թվականին ստանալով «Միսս Դանիա» տիտղոսը՝ սուպերմոդելը երկիրը ներկայացրել է «Միսս Տիեզերք» մրցույթում։ 1990-ականներին նա մասնակցել է հայտնի ապրանքանիշերի ցուցադրություններին և լուսանկարվել սնդուսափայլ ամսագրերի շապիկների համար։
Հատկանշական է, որ Հելենա Քրիստենսենը դեռևս հայտնի մոդել է։ Սեպտեմբերին նա մասնակցել է «Vogue World: New York» շոուին՝ ի պատիվ հրատարակության 130-ամյակի, և նկարահանվել է ներքնազգեստի Coco de Mer London ապրանքանիշի գովազդում։