Հայտնի է՝ «Բարսելոնան» որքան գումար կկորցնի, եթե չանցնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ
Սպորտ«Բարսելոնան» 21 միլիոն եվրո կորցնելու վտանգի տակ է, եթե չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Անցած կիրակի ակումբի տնօրենների խորհուրդը հրապարակեց այս մրցաշրջանի ռեկորդային բյուջեն, որի արդյունքում՝ «Բարսելոնան» ոչ միայն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: Եթե դա տեղի չունենա, ապա կապտանռնագույնները կկորցնեն ավելի քան 20 միլիոն եվրո:
Նշվում է, որ կա՛մ Իսպանիայի առաջնությունում հնարավոր հաղթանակի, կա՛մ Եվրոպայի լիգայում հաղթելու համար նախատեսված մրցանակային գումարը չի կարող օգնել «Բարսելոնայի» բյուջեի այս դեֆիցիտը լրացնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ՝ 3:3: Որպեսզի «Բարսելոնան» դուրս գա փլեյ-օֆֆ, Չավիի թիմը պետք է հաղթի «Բավարիային» և Պլզենի «Վիկտորիային» և հույս ունենա, որ «Ինտերը» երկու խաղում չի կարողանա երեք միավոր վաստակել: