Էկոակտիվիստներն ապուր են լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերJust Stop Oil կազմակերպության բնապահպան ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում լոլիկի ապուր են լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա:
Երկու աղջիկ ապուրը լցրել են պաշտպանիչ ապակու տակ գտնվող նկարի վրա և կպցրել իրենց պատկերասրահի պատերին: 21-ամյա ակտիվիստ Ֆիբի Փլամերը հաստատությունում գտնվողներին հարցրել է, թե ինչն է ավելի շատ՝ արվեստը, թե կյանքը:
«Ձեզ ավելի շատ մտահոգում է նկարի անվտանգությունը, թե՞ մոլորակի և նրա բնակիչների անվտանգությունը»,- մեկ այլ հարց է ուղղել էկոակտիվիստը:
Բողոքի ակցիայից անմիջապես հետո ակտիվիստների շուրջ են հավաքվել տեսախցիկներով լրագրողները, որոնց ավելի ուշ ցրել են պատկերասրահ ժամանած ոստիկանները։ Երկու աղջիկներին ձերբակալել են՝ վնաս պատճառելու և անօրինական ներթափանցման համար։ Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ ակցիայի ժամանակ նկարը չի վնասվել։