Սելենա Գոմեսն ու Հեյլի Բիբերը սկանդալից հետո գրկախառնված լուսանկարներ են հրապարակել
ԼուսանկարներՍելենա Գոմեսն ու Հեյլի Բիբերն առաջին անգամ միասին լուսանկարվել են Լոս Անջելեսում ակադեմիայի թանգարանի երկրորդ ամենամյա գալա երեկույթին։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Գոմեսն ու Բիբերը մի քանի լուսանկար են արել միասին՝ գրկախառնված։
«Ակադեմիայի թանգարանի գալա երեկույթին Սելենան և Հեյլին միասին շատ հանգիստ էին զգում: Նրանք երկուսն էլ հաղթահարել են այդ ամենը և երջանիկ են իրենց կյանքում»,-ասել է ինսայդերը։
Ջասթին Բիբերը, ով 2017 թվականին տարաձայնությունների տեղիք էր տվել, միջոցառմանը չի մասնակցել։ Աղբյուրները նշում են, որ նա «շատ ուրախ է, որ նրանք բոլորը կարող են առաջ շարժվել, և որ նրանց բոլորի միջև կարող է խաղաղություն լինել»:
Աղջիկները միասին լուսանկարվել են այն բանից հետո, երբ Հեյլի Բիբերը ճշգրտել է իր ամուսնու հետ հարաբերությունների ժամանակագրությունը։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Ջասթինին «գողացել է» Գոմեսից։