Rex Orange County-ին մեղադրանք է առաջադրվել վեց բռնաբարության մեջ
ԼուսանկարներRex Orange County-ն մեղադրվում է Լոնդոնում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է NME-ն։
Կնոջ խոսքով՝ երաժիշտը երկու անգամ բռնաբարել է իրեն Լոնդոնի Ուեսթ Էնդում, մեկ անգամ տաքսիում և երեք անգամ՝ Նոթինգ Հիլլի իր տանը։ Արտիստը ներկայացել է Լոնդոնի Սաութվարքի թագավորական դատարան։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքներում։
Rex Orange County-ը (իսկական անունը՝ Ալեքսանդր Ջեյմս Օ'Քոնոր) դատարանի առաջ կկանգնի 2023 թվականի հունվարի 3-ին։ «Ալեքսը ցնցված է մեղադրանքներից, որոնք նա հերքում է, և հույս ունի դատարանում մաքրել իր անունը», - ասել է նրա խոսնակը:
Հուլիսին կատարողը չեղյալ է համարել մի շարք հյուրախաղեր՝ «անկանխատեսելի անձնական հանգամանքների» պատճառով։ Այն ժամանակ Օ'Քոնորի դեմ մեղադրանքների մասին խոսք չկար։