Կապանում Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները
ԻրանԿապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Այդ մասին ասված է Կապանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:
Գոռ Թադևոսյանը շնորհավորել է Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ: