Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում 

Ահազանգ՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին. Դուք տեղյա՞կ եք՝ գնդապետի քրոջ որդին, լինելով պարեկ, դեպքի վայրում ամենավերջին հայհոյանքներն է տվել պարեկների, իսկ հետո՝ ոստիկանների հասցեին

Հասարակություն

Երբ հանրապետությունում ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, կուրծք ծեծելով հայտարարում էին, թե այնպիսի անձինք են ընդունվում պարեկային ծառայություն, որ բոլորը մաքրամաքուր են լինելու, ու պարեկները իրենց օրինապաշտությամբ լինելու են օրինակելի քաղաքացի դառնալու սիմվոլ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի վերջին մայրաքաղաքում մի իսկական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել ոչ միայն Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցների նկատմամբ, այլ նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ փորձել են օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել, ու այդ պահին, չգիտես որտեղից, սնկի նման հայտնվել է մի քաղաքացի, ով սկսել է ծաղրանքի ենթարկել պարեկներին, իսկ երբ պարեկները նրան հորդորել են, որպեսզի չխանգարի իրենց ծառայողական աշխատանքը, այդ քաղաքացին սկսել է հայհոյանքներ հնչեցնել պարեկների հասցեին՝ ասելով. «Այ հոգնածներ, դուք էլ գիտեք՝ գործի՞ եք հելել, դուք էլ գիտեք՝ աշխատո՞ւմ եք», ու այդ ամենը զուգորդվել է հայհոյանքներով։ 

Պարեկները, տեսնելով, որ այդ քաղաքացին չի ենթարկվում իրենց օրինական պահանջներին, շարունակում է ոչ միայն խոչընդոտել իրենց աշխատանքին. այլ նաև դարձյալ հայհոյանքներ է հնչեցնում, նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Թվում է, թե արդեն ոստիկանությունում այդ քաղաքացին կսթափվեր, սակայն սկսում է այնտեղ էլ «գաստրոլներ տալ» ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել՝ այս անգամ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների նկատմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ «աքլոր կտրած» քաղաքացին, պարզվում է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ, ավագ լեյտենանտ Հրաչյա Հակոբյանն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է խմած։ 

Այս դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ու վերջիններս խոստանում են. որ Հ. Հակոբյանը ոչ միայն նախատինքի է ենթարկվելու իրենց կողմից, այլև պատժվելու է։ Բայց օրեր անց պարզվում է, որ Հ. Հակոբյանը ավելի ազդեցիկ է, քանի որ նրա քեռին ոստիկանության գնդապետ Էդուարդ Բազիկյանն է, ով աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ։ Իսկ Հ. Հակոբյանը, ով նախկինում աշխատել է ՃՈ-ում, երբ գոյություն չուներ պարեկային ծառայությունը, մեկ այլ արարքով «փայլել է». վիճաբանություն է ունեցել ոստիկանության Սևանի բաժնի ղեկավար ծառայողներից մեկի հետ, ով հայտնվել է անգամ հիվանդանոցում, իսկ գործերը «շիլաշփոթ անելով» փակել են։

Այս պահին էլ Հ. Հակոբյանը դեռ աշխատում է։ Իսկ ՀՀ պարեկային ծառայության պետ Ա. Ումրշատյանը ինչպե՞ս է նայելու այն  շարքային պարեկների աչքերին, որոնց նկատմամբ իր ենթական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։ 

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ կատարված դեպքի մասին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին կամ թերի կամ կիսատ-պռատ տեղեկություններ են փոխանցել այս դեպքի մասին։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները
Ամենադիտված