Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Ով որքան գումար է վերադարձրել բյուջե. 8 միլիարդի «թալանի» հետքերով

Analytical

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հեղափոխությունից հետո տարբեր առիթներով հիշատակում էին նախկին պաշտոնյաների կողմից իրականացված «թալանը» և հավաստիացնում, որ այդ գումարները լումա առ լումա վերադառնալու են պետական բյուջե: Սակայն, հեղափոխությունից անցել է շուրջ հինգ տարի, իսկ խոստացված գումարները բյուջե են վերադառնում իսկապես կոպեկ առ կոպեկ, սակայն, ոչ թե վերադարձի ամբողջականության իմաստով, այլ այն դանդաղության և չնչին չափերի, որով տվյալ գումարները վերադարձվում են պետությանը:

Դիցուք՝  հեղափոխությունից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության  քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ: Դրանից ամիսներ անց հայտնվեց տեղեկություն, որ ՀՀ ոստիկանությունը 3,124,610,000 դրամ արժողությամբ Հավատարմագրային կառավարման ծառայություններ է գնել հանրությանը քաջ հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից: Հիշեցնենք՝ այս ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ: Շահեց այս դեպքում Սաշիկ Սարգսյանը, թե կորցրեց՝ դատեք ինքներդ:

Ըստ ՀՔԾ-ի՝  հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30  միլիոն դրամ էր վերադարձել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։  «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանը մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ-ին որպես նվիրատվություն: 

2018 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Ալեքսանյանը պետությանն է վերադարձրել 5,2 միլիարդ դրամ:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ամիսներ անց կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանի որդիների ընկերությունը՝ «Գրին Ֆարմեր»-ը ազատվեց 660 միլիոն դրամ արժեքով ապրանքների ներմուծումից, ԱԱՀ-ի վճարն էլ երեք տարով հետաձգվեց:

Հանրությանը «Սերժի Վաչո» մականվամբ հայտնի Վաչագան Ղազարյանը պետական բյուջե է վերադարձրել 2 մլրդ 847 մլն դրամ:

Հայաստանի նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր կոռուպցիոն ճանապարհներով միլիարդներ աշխատելու մեջ, պետությանը վերադարձրել է ընդամենը 170 մլն դրամ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի ընտրյալների թաղամասում մինչև այս տարվա մարտ ամիսը երկու առանձնատուն ուներ, որոնցից մեկը վաճառեց 5 մլն դոլարով:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել էր Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ 

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը պետությանը փոխհատուցել է 102 մլն դրամ:

Մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո պետությանը տարածք է նվիրաբերել. «Գոլդեն փելտս» հյուրանոցը, որը վերջերս մեծ աղմուկով վաճառվեց:

Տվյալներ չկան այն մասին, թե որքան գումար են պետությանը վերադարձրել Փաշինյանի կողմից թալանի մեջ մեղադրվող երկրորդ և երրորդ նախագահները:

Ինչպես տեսնում ենք, թեև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված. ասել է թե՝ թալանված գումարները հասնում են 8  միլիարդ դոլարի, թեև խոստանում էր կոպեկ առ կոպեկ այդ գումարները հետ բերել՝ գրեթե հինգ տարվա ընթացքում պետական բյուջե վերադարձված գումարը ընդհանուր  առմամբ շատ հեռու է այդ թվից, բացի այդ, մի շարք նախկին պաշտոնյաներ, ովքեր դեռ երեկ պետությանը հասցրած վնաս էին փոխհատուցում, այսօր բավականին լուրջ արտոնություններ են ստանում իրենց թալանչի անվանած կառավարությունից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular