Շորթման գործով կասկածյալ Քսենյա Սոբչակը խոսել է ստեղծված իրավիճակի մասին
ԲլոգոսֆերաԻնչպես արդեն հայտնել ենք, լրագրող Քսենյա Սոբչակը շորթման գործով կասկածյալ է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սոբչակը Բելառուսի տարածքով Լիտվա է մեկնել:
Նա իր պաշտոնական տելեգրամյան ալիքում գրառում է կատարել ՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին
«Շուտով ամեն ինչ կպարզեն և կհամոզվեն, որ այս ամենը ինչ-որ անհեթեթություն է։ Եթե ոչ, ապա ակնհայտ է, որ սա արշավանք է իմ խմբագրության դեմ՝ Ռուսաստանում վերջին անկողմնակալ խմբագրության դեմ։ Հուսով եմ, որ դա այդպես չէ, և ամեն ինչ իսկապես թյուրիմացություն է»,- գրել է Սոբչակը։