Պարագվայում ամպրոպի պատճառով՝ ինքնաթիռի քիթը թռիչքի ընթացքում պոկվել է (լուսանկար, տեսանյութ)
ВидеоՉիլիից Պարագվայ թռչող Latam ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է իրանի մի մասը սաստիկ ամպրոպի պատճառով։ Ինքնաթիռի շարժիչներից մեկը նույնպես խափանվել է, հաղորդում է ABC Color-ը:
Հրատարակության հրապարակած լուսանկարում երևում է, որ օդանավի վրա բացակայում է քիթը։ Ավիաընկերությունը հաստատել է վնասի մասին լուրերը։ «Երթուղու եղանակային պայմանները ազդել են թռիչքի վրա և արտաքին վնաս պատճառել օդանավին», - ասվում է Latam-ի հայտարարության մեջ:
Ընկերության տվյալներով՝ «բոլոր ուղևորներն ու անձնակազմը ժամանել են Պարագվայ»՝ բավարար վիճակում։ Բժիշկները նրանց հետազոտել են օդանավակայանում։
ABC Color-ը նաև տեսանյութ է հրապարակել, որն արվել է ուղևորներից մեկի կողմից։ Այնտեղ տեսնում ենք ուժեղ տուրբուլենտություն և լսվում են ճիչեր։ Պարագվայի ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել վթարի վերաբերյալ։