48-ամյա Քեյթ Մոսն առանց կրծկալի հայտնվել է հանրության մեջ
ԼուսանկարներԲրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Քեյթ Մոսը հանրության մեջ հայտնվել է առանց կրծկալի։
Անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, Քեյթ Մոսը մասնակցել է Լոնդոնի NoMad հյուրանոցում կազմակերպված սոցիալական երեկույթին։ Միջոցառումը կազմակերպել է սուպերմոդելի ընկերը՝ հեռուստահաղորդավար Նիկ Գրիմշոուն և համընկել է նրա նոր գրքի շնորհանդեսի հետ։
48-ամյա Քեյթ Մոսը հանրությանը ներկայացել է սև տոպով՝ առանց կրծկալի, և մինչև հատակը հասնող մանուշակագույն թավշյա կիսաշրջազգեստով։ Կերպարը համալրվել է բազմաթիվ աքսեսուարներով՝ ականջօղեր, կախազարդեր, թևնոցներ ու մատանիներ։
Անցյալ ամիս Քեյթ Մոսը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ քայլեց պոդիումով՝ Bottega Veneta շոուի ընթացքում՝ Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Որպես հյուր՝ սուպերմոդելը ներկայացել էր Նյու Յորքի Fendi-ի և Tommy Hilfiger-ի ցուցադրություններին, ինչպես նաև Փարիզում՝ Saint Laurent-ին։