Մի խումբ քաղաքացիներ ինքնակամ Գորիսի ՌՈ բաժին են հանձնել մեծ քանակությամբ զինամթերք․ ՊՆ
ՀասարակությունՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։