Հայ-թուրքական այս գոյապայքարում Արցախն ու Սյունիքը մեր թթվածինն են, առանց որոնց մենք շնչահեղձ ենք լինելու. Ալվինա Աղաբաբյան
ԲլոգոսֆերաԱյսօր Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի՝ Կովսականի տարածաշրջանի ազատագրության 29-ամյակն է։ Մի անգամ կարողացել ենք ազատագրել, նորից ենք ազատագրելու՝ այլևս չկորցնելու ազգային ծրագրով։ Այդ մասին իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։ «•Արցախը պատմական ու ներկա օրերի իր յուրաքանչյուր թելով Հայաստան է եղել, կա ու մնալու է էդպիսին։
• Արցախն իմ նախնիների, իմ ու ինձնից սերված սերունդների հայրենիքն է։
• Արցախը Հայաստան պետական միավորի այն նվազագույն պարտադիր անհրաժեշտ կենսատարածքի մասն է, առանց որի կենսունակ չի կարող լինել ոչ մի հայկական պետականություն։
• Հայ-թուրքական այս գոյապայքարում Արցախն ու Սյունիքը մեր թթվածինն են, առանց որոնց մենք շնչահեղձ ենք լինելու։
• Ով չի հասկանում այս պարզագույն ճշմարտությունները, ով հանդես չի գալիս այս դիրքերից, ով կարծում է, որ կարելի է ապրել առանց Արցախ, որ Արցախը գլխացավանք է, օտար է, մերը չի, ադրբեջանցունն է, ու պատրաստ է հրաժարվել Արցախից, տալ, նվիրել, հանձնել թուրքին, հայկական շահը չի կարող և չպետք է ներկայացնի որևէ հարթակում՝ թե ներքին, թե արտաքին։
Այսօր Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի՝ Կովսականի տարածաշրջանի ազատագրության 29-ամյակն է։ Մի անգամ կարողացել ենք ազատագրել, նորից ենք ազատագրելու՝ այլևս չկորցնելու ազգային ծրագրով»,-գրել է նա։