Բարձունքդ տվեցիր թշնամուն, էդ բարձունքից խփելու է քեզ, բնագիծդ չամրացրիր, առաջ է գալու, կոտորելու է քեզ ու մտնելու է տունդ. Աղաբաբյան
ԲլոգոսֆերաՄեզանից 2800 տարի առաջ Արարատյան թագավորության արքաներն իրենց ամրոցները կառուցում էին բարձունքների վրա ու պարսպապատում 2 և ավելի մետր լայնությամբ պատերով։ Նրանք լավ գիտեին, որ թշնամուց պիտի լավ պաշտպանված լինես ու նպաստավոր դիրքերից էլ կռիվ տաս նրա դեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։
«Մեզանից 2800 տարի առաջ Արարատյան թագավորության արքաներն իրենց ամրոցները կառուցում էին բարձունքների վրա ու պարսպապատում 2 և ավելի մետր լայնությամբ պատերով։ Նրանք լավ գիտեին, որ թշնամուց պիտի լավ պաշտպանված լինես ու նպաստավոր դիրքերից էլ կռիվ տաս նրա դեմ։
2800 տարի անց եկավ մեկը ու տարիներ շարունակ խաբեց բոլորին, թե բա "մեր ուժը մեր թուլության մեջ է"։ ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ։
ԴԱ ՍՈՒՏ Է։
Բարձունքդ տվեցիր թշնամուն, էդ բարձունքից խփելու է քեզ։
Բնագիծդ չամրացրիր, առաջ է գալու, կոտորելու է քեզ ու մտնելու է տունդ։
Չէ, մեր ուժը մեր թուլության մեջ չի, մեր մահն է մեր թուլության մեջ։ Իսկ մեր ուժը, մեր ուժը մեր ուժեղ լինելու մեջ է։
Ի վերջո, ուժեղի վրա չեն հարձակվում։ Ուժեղից խաղաղաբար վախենում են...
Նկարում Օշականի Դիդիկոնդ բլրի արարատյան/ուրարտական ամրոցի 2.65 մ լայնությամբ պարսպի մի հատվածն է՝ մեր արքաների հզորության խորհրդանիշը»։