Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից
Վրաստան![Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից](/timthumb.php?src=disc/02-05-24/c8a4e87174ddc7905f837a7ee2b9fbe4.jpg&w=780)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Վրաստանի վարչապետին հրավիրել են այցելել ԱՄՆ՝ պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես կդադարեցնի արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագծի քննարկումը:
Պայմաններով այց կատարելը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ինչը մանրամասն բացատրվել է ԱՄՆ դեսպանին», - ասվում է հայտարարության մեջ։
![](banners/armflix.jpg)