Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին
Աշխարհ![Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին](/timthumb.php?src=disc/02-05-24/f743ec170a08c46e938b80c3e7ba24c7.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարված հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ուկրաինան իրավունք ունի Բրիտանիայի տրամադրած զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ երկիրը նախատեսում է մասնակցել նոր համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի՝ «Sky Shield»-ի մշակմանը, որը ստեղծվում է հատուկ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Այս հարցի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում։
![](banners/armflix.jpg)