Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին մասնակցել են «Սիրահարներ» ֆիլմի պրեմիերային
ԼուսանկարներԴերասան Պավել Պրիլուչնին կնոջ՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ ներկա է գտնվել «Սիրահարները» ֆիլմի պրեմիերային։
Անցած երեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Մոսկվայի «Каро 11 Октябрь» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Ելենա Խազանովայի «Սիրահարները» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը հանդիսատեսին են ներկայացրել պրոդյուսերներ Արտեմ Վիտկինը և Միխայիլ Դվորկովիչը, ինչպես նաև գլխավոր դերակատարներ Պավել Պրիլուչնին, Անաստասիա Ուկոլովան, Կուզմա Սապրիկինը և այլք։
Պավել Պրիլուչնին հանրությանը ներկայացել է ոչ միայնակ, այլ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի ընկերակցությամբ։ Նա հագել էր սև սվիտեր, տաբատ և լաքապատ կաշվե կոշիկներ, իսկ կինը՝ կարճ բաճկոն՝ զգեստով, և բարձրաճիտ կոշիկներով։
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Այս ամուսնությունը դերասանի համար երկրորդն էր։ 2011-2020 թվականներին նա ամուսնացած էր դերասանուհի Ագատա Մուչենիեսի հետ, ում հետ ծանոթացավ «Փակ դպրոց» սերիալի նկարահանման հրապարակում։ Նախկին ամուսինները երկու ընդհանուր երեխա ունեն՝ 9-ամյա Տիմոֆեյը և 6-ամյա Միան։