Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում

Հասարակություն

Առաջին անգամ Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում։ Աշխարհում նման վիրահատություններն արդեն առկա են վիրահատական պրակտիկայում, սակայն մեր երկրում որովայնի խոռոչի նման ծավալի վիրահատություն մինչ օրս անցկացվել է միայն բաց եղանակով, հաղորդում է med.news.am-ը։

Վրաստանի բնակիչ 47-ամյա Հայկ Քոչոյանը լրագրողներին պատմեց, որ դիմել է բժշկի այն բանից հետո, երբ երկար ժամանակ չի կարողացել ոչինչ ուտել։ Նա ունեցել է սուր ցավեր, սրտխառնոց, ապա վերջում զարգացել է աղիքային անանցանելիություն։ Նրա մոտ ախտորոշվել է սուր քրոնիկ պանկրեատիտ։

Մեկ այլ հիվանդանոցում թերապեւտիկ բուժման կուրս անցնելուց հետո նրան ուղարկել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ վերջերս Մոսկվայից Երեւան վերադարձած Գրիգոր Պապոյանն առաջարկել է արմատական ​​լապարասկոպիկ վիրահատություն կատարել։ Գրիգոր Պապոյանին օգնել է Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի վիրաբույժ Իգոր Անդրեյցեւը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդը կլինիկա է ընդունվել տասներկումատնյա աղիքի անանցանելիությամբ, 15-20 կգ քաշի կորստով, կախեքսիայով, օրգան համակարգերի ախտահարումով՝ երիկամների, լյարդի անբավարարությամբ եւ հիպոալբումինեմիայով։

Նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, եւ արդյոք այն բարորակ է, թե չարորակ, ցույց կտա հեռացված նյութի հյուսվածաբանական հետազոտությունը։ Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի բիոպսիա խորհուրդ չի տրվում, քանի որ պրոցեդուրան կարող է ենթաստամոքսային գեղձի բորբոքում առաջացնել։ Հատկապես, եթե ուռուցքը վիրահատելի է:

2 շաբաթ պացիենտը պատրաստվել է վիրահատության՝ զոնդի միջոցով սնունդ ընդունելով։ Դրանից հետո կատարվել է գաստրոպանկրեատոդուոդենալ մասնահատում, որը ներառում է ստամոքսի, մեծ եւ փոքր ճարպոնի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, տասներկումատնյա աղիքի, լեղապարկի եւ ընդհանուր լեղածորանի մասնահատում։ Մասնահատումից հետո կատարվել է վերականգնում․ ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը եւ ընդհանուր լեղածորանը կարվել են բարակ աղիքի հետ՝ վերականգնելով ողջ աղեստամոքսային համակարգի ամբողջականությունը։

Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ նման վիրահատությունից հետո պացիենտը  շատ արագ ապաքինվում է, քանի որ որովայնի խոռոչի առաջնային պատը շատ ավելի քիչ է վնասվում, քան բաց վիրահատության ժամանակ, երբ 30 սմ կտրվածք է արվում։ Լապարոսկոպիայի ընթացքում գործիքների համար կատարվում են 0,5-1 սմ տրամագծով մի քանի անցք եւ ընդամենը 5 սմ կտրվածք՝ դրա միջով հեռացված օրգանների ամբողջ համալիրը դուրս բերելու համար։ Դա հանգեցնում է հիվանդի վաղ ակտիվացման ու վաղաժամ ապաքինման։

Հայկ Քոչոյանը հետվիրահատական ​​բարդություններ չի ունեցել, չնայած վիճակագրության համաձայն, նման լայնածավալ վիրահատության դեպքում բարդություններ են առաջանում 15-20 տոկոսի դեպքում։ 12-րդ օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված