Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում․ Ford Transit-ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկակար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Չիվա գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում և երթևեկությունը միակողմանի փակվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
ՃՈ ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։
Հրշեջները մարել են 21-ամյա Սևակ Հովհաննիսյանի կողմից վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Այրվել է ավտոմեքենայում բեռնված կտորի և տոլի 37 հատ գլանաձև փաթեթներով գործարանային հաստոցի համար նախատեսված ողջ գույքը։
Ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածեր չկան։