Երեւանն ու Բաքուն չեն հրաժարվել Սոչիի պայմանավորվածություններից. Զախարովա
Արտաքին ՔաղաքականԵրեւանն ու Բաքուն չեն հրաժարվել Սոչիի պայմանավորվածություններից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հանդիպմանը:
«Որքան տեսել ենք երկու երկրների կողմից տրված մեկնաբանությունները, շարունակվում է մտքերի փոխանակումը խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեմայով: Քննարկումը անցկացվել է, այդ թվում՝ հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովի արդյունքները: Ես չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադառնալուց»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին՝ փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում։