Ձկնաբուծարանում ստորերկրյա ջրերից պոմպերի միջոցով ապօրինի ջրառ է կատարվել. այն կասեցվել է
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։
Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։