Իրանի ԱԳՆ-ն հայտնել է՝ վերջին շրջանում որ երկրի միջոցով է ուղերձներ փոխանակել ԱՄՆ-ի հետ
ԻրանԹեհրանն ու Վաշինգտոնը ուղիղ բանակցություններ չեն վարում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, հայտնում է IRNA-ն։
«ԱՄՆ-ի հաղորդագրություններին անհրաժեշտ արձագանքը տրվել է նույն խողովակներով, որով ԱՄՆ-ն է ուղերձներ փոխանցում Իրանին։ Հաղորդագրությունների փոխանակման ամենակարևոր խողովակը Շվեյցարիան էր», - ասել է Քանանին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցություններ չկան, և հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունենում միայն որոշակի սահմաններում»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։