Լոս Անջելեսում կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ
ՏեսանյութերԼոս Անջելեսի հարավում Porsche Cayenne-ն մխրճվել է կառնավալային երթի մեջ, առնվազն վեց մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Մարտին Լյութեր Քինգի բուլվարի մոտ։
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության ուժերը մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ։
Ենթադրյալ վարորդը ձերբակալվել է, պարզվում է նրա ինքնությունը։