Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունն է
ԹուրքիաՍտամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է։ Ըստ դատախազության կողմից քննվող այդ վարկածի՝ այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկվել է պայուսակում տեղադրված պայթուցիկ սարք։
Թուրքիայի իշխանություններն արդեն սահմանափակումներ են սահմանել միջադեպի լուսաբանման հարցում։