Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Կոտայքի մարզում՝ Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի սրահի առջևի և հետևի նստատեղերի արանքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 70-ամյա Պապին Գ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 12-ից, որպես անհայտ կորած, հարազատների և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր։