Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Միլիոններ հարկատուների գրպանից՝ պարապուրդի մատնված պետական կառույցներին

Аналитический

Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:

Պարապուրդի առումով ամենաաչքի ընկնող կառույցն, անշուշտ, Հանրային խորհուրդն է, որն այս պահին ղեկավարում է Արամ Սաֆարյանը, իսկ մինչ այդ՝ հեղափոխությունից հետո խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Այս կառույցի բուն գոյությունը քննադատվել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն, գալով իշխանության, նա ոչ միայն պահպանեց այն, այլ մի բան էլ ավելացրեց ֆինանսավորումը՝ հասցնելով տարեկան 12 միլիոն դրամի: Թե ինչ է քննարկվում, ինչ խորհուրդներ է տալիս այս խորհուրդը՝ հայտնի չէ, քանի որ չկա մի դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, մինչդեռ հատկապես հետպատերազմյան Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք կարող էին և պետք է քննարկվեին այս հարթակում:

Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ մինչև վերջերս Աշոտ Մարտիրոսյանն էր, այժմ կոմիտեի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ: Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես:

Առանձնապես բուռն աշխատանքով աչքի չի ընկնում նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մինչդեռ բյուջեով ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման նպատակով բյուջեից հատկացվել է 75,000.0 մլն. դրամ: Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշանակվելուց հետո աչքի է ընկնում միայն իր բազմաթիվ և որպես կանոն՝ անարդյունավետ վոյաժներով, բացի այդ Սինանյանի գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այն պարզ պատճառով, որ Սփյուռքի հետ վերջինիս երկխոսությունը, մեղմ ասած, չստացվեց: Սինանյանը այնքան «լավ» է աշխատել Սփյուռքի հետ, որ օրինակ՝ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված Moderna պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանը որպես նվեր ստանում է Լիտվայի հանրապետությունից, ոչ թե հայազգի Աֆեյանի ընկերությունից, իսկ վերջին երկու տարվա թելեթոններն ընդհանրապես Հայաստան-Սփյուռք տապալված հարաբերությունների լակմուսի թուղթն են՝ ռեկորդային ցածր վստահության ֆոնին՝ ռեկորդային ցածր հավաքած գումարներով:

Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Հարց է առաջանում, թե այս ընթացքում ինչով է զբաղված եղել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, այդ ինչ կայսերական ծրագրեր է իրականացրել որոնց շարունակական իրագործման համար անհրաժեշտ է ավելացնել կառույցի բյուջեն: Իսկ պատասխանը ակնհայտ է. ՄԻՊ-ը աչքի է ընկել միայն, մեղմ ասած, անպտուղ վոյաժներով, որևէ կերպ չի դատապարտել ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված անհամաչափ գործողությունները՝ հատկապես բողոքի ակցիաների ընթացքում, օպերատիվ կերպով չի արձագանքել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրների լուծմանը:

Մեկ այլ անիմաստ կառույց է՝  ԱՆ -ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի տնօրենը Արտավազդ Վանյանն է: Առաջին հայացքից լուրջ անուն ունեցող այս ՊՈԱԿ-ը պետք է կատարեր հսկայածավալ աշխատանք, որպեսզի հիվանդությունները կանխարգելվեին, վիրուսները ժամանակից շուտ հայտնաբերվեին և տեղյակ պահվեր ազգաբնակչությանը: Սակայն այս կառույցի մասին ընթերցողը հավանաբար տեղեկանում է միայն հիմա, երբ մենք գրում ենք այդ մասին: Նախորդ տարի կառավարությունը  որպես դրամաշնորհ այս ՊՈԱԿ-ին հատկացրել է 901,790.0 հազ. դրամ, ինչը, ըստ էության, բյուջեի գումարների անիմաստ հերթական վատնումն է:

 Պետական բյուջեից սնվող և պարապուրդի մատնված կառույցների շարքին վստահաբար կարելի է դասել նաև Զբոսաշրջության կոմիտեին, որը ղեկավարում է Սիսիան Պողոսեանը և որը բյուջեից միլիոններ ստանալով հանդերձ` այդպես էլ չի կարողանում մշակել քիչ թե շատ տարբերվող բրենդ՝ Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար: Միակ բանը, ինչով ինքնամոռաց զբաղված է կոմիտեն, դա  ֆորումներին մասնակցելն է և տարատեսակ բլոգերների ՀՀ հրավիրելը, ինչը նույնպես, իհարկե, արվում է հարկատուների հաշվին:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության գոտիները ձգելու կոչը վերաբերվում է միայն հպարտ քաղաքացիներին, մինչդեռ նույն կառավարությանը առընթեր շարունակում են գործել և պետական բյուջեից միլիարդների ֆինանսավորում են ստանում կառույցներ, որոնց ամենօրյա աշխատանքի պտուղները որևէ կերպ չեն երևում, կատարած աշխատանքի ՕԳԳ-ն էլ գրեթե զրոյական է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное