Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Ո՞ւր է անհետացել Վահան Քերոբյանի խոստացած լաստանավը․ «Հետք»

Հայաստանից Ռուսաստան հասնելու միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, ստուգումների խստացումները, քաղաքական ու տնտեսական պատճառները պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում հայ արտահանողներին. Լարսի ճանապարհը փակվում է, կուտակումներ են առաջանում, վարորդները ստիպված են լինում բեռնված բեռնատարներով շաբաթներով մնալ ճանապարհներին, ապրանքներն են փչանում և այլն։

«Հետք»–ը գրում է՝ տարիներով ձգվող այս խնդրին Հայաստանի կառավարությունը մեկ այլընտրանք է տեսնում՝ բեռների արտահանում ծովային ճանապարհով՝ լաստանավով։ Բայց առայժմ միայն մտածում է։

Ներքևում նշված ժամանակագրությունում Կառավարության և մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններից մի քանիսն ենք ընդամենը առանձնացրել.

Կփոխհատուցվեն լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը։

24 մարտի 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան. «2022թ․-ի հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն»։

05 մայիսի 2022

Վահան Քերոբյան. «Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները խոչընդոտում են հայկական լաստանավի գործարկմանը»։

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան․ «ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն»։

23 հունիսի 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկման ժամկետ չեմ կարող նշել»։

23 Հունիս 2022

Վահան Քերոբյան. «Լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Շուտով կհրապարակվի չվացուցակը»։

11 օգոստոսի 2022

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են։

2 նոյեմբերի 2022

Ամեն ինչ մոտ էր թվում հանգուցալուծմանը, երբ այս տարվա օգոստոսի 11-ին Քերոբյանը հայտարարեց՝ լաստանավի գործարկումը օրերի հարց է։ Խոստացավ, որ չվացուցակը շուտով կհրապարակվի։

Երեք ամիս անց. «Ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով»

Օգոստոսի 11-ից, երբ Քերոբյանը խոստացել էր չվացուցակ հրապարակել, անցել է գրեթե երեք ամիս, սակայն պարզվում է, որ լաստանավի համար Կառավարության կողմից հատկացված գումարն անգամ չի ծախսվել։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանից ենթադրվում է, որ լաստանավ ոչ ձեռք է բերվել, ոչ էլ՝ վարձակալվել:

Հարցման պատասխանում, որով Վահան Քերոբյանից հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է լաստանավի ձեռքբերումը, ինչու չի գործարկվում, նախարարությունից կցկտուր պատասխաններ են տվել։ Եթե հակիրճ ամփոփենք պատասխանը, ապա Էկոնոմիկայի նախարարությունը լաստանավի գործարկման վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չունի։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները»,- նշել են նախարարությունից։

Գերատեսչությունում չգիտեն՝ երբ կգործարկվի լաստանավը. «ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում բոլոր կողմերի հետ՝ միջոցառումը հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկելու նպատակով»:

Նախարարությունում նաև չգիտեն լաստանավի անունը, դրոշն ու գրանցման հասցեն:

Իսկ հարցին, թե ո՞ր ընկերությունն է շահագործելու լաստանավը, նշել են, որ տեղեկությունը կտրամադրվի առաջիկայում՝ միջոցառման գործարկմանը զուգահեռ:

Մինչդեռ, ավելի վաղ լաստանավի թեման այնքան առարկայական էր դարձել, որ օպերատոր էր ընտրվել Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումների համար: Խոսքը «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մասին է:

Ըստ պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին: Սեփականատերը մեկ այլ ընկերություն է՝ «Արմ շիփփինգ քամփնի» անունով: Վերջինս փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: Միայն հայտնի է, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ի և «Արմ շիփփինգ քամփնի»-ի տնօրենը նույն մարդն է՝ Դավիթ Իլոյանը, որը որևէ այլ ընկերությունում գրանցված չէ:

«Արմ շիփփինգ քամփնի»-ի էլեկտրոնային փոստով ռուսական բազաներում գրանցված այլ ընկերություններ ու անձինք կան: Նրանց թվում է անհատ ձեռնարկատեր Քրիստինա Հենրիկի Մալերյանը: Վերջինս Հայաստանում գրանցված «Ռիբեկ» ընկերության սեփականատերն է:

Այն, որ Քրիստինա Մալերյանը ուղղակի կամ անուղղակի կապ ունի «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերության հետ ապացուցում է այն փաստը, որ նրա գրանցման հասցեն նույնն է, ինչ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությանը: Երկուն էլ Երևանի Քաջազնունու փողոցի նույն հասցեում են:

Քրիստինա Մալերյանն, ըստ բաց աղբյուրների, գործունեություն է ծավալում հագուստի արտադրության ոլորտում: Նրան պատկանող «Ռիբեկ» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

Սակայն, հատկանշական է այն, որ Քրիստինա Մալերյանը ժամանակին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում աշխատել է որպես երկաթուղու պետի տեղակալ (Октябрьская железная дорога): Սա կարող է նշանակել, որ «Սի ընդ էմ ինթերնեյշնլ»-ը կապ ունի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Թե ինչու հարցման պատասխաններում նախարարությունը որևէ կերպ չի հիշատակել «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» անունը, հայտնի չէ:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное