Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը լուսանկարվել է կիսամերկ
ԼուսանկարներՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ իտալացի սուպերմոդել Կարլա Բրունին կիսամերկ լուսանկարվել է Elle ամսագրի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են ամսագրի կայքում և պաշտոնական էջերում։
54-ամյա Կարլա Բրունին դարձել է Elle ամսագրի դեկտեմբերյան համարի հերոսուհին։ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը հրապարակման շապիկին հայտնվել է սպիտակ շապիկով, բաճկոնով և ջինսե տաբատով։ Լուսանկարիչ Քրիս Քոլսի մեկ այլ կադրում սուպերմոդելը կեցվածք է ընդունել կիսամերկ՝ պառկած ներքնակի վրա և ձեռքերով ծածկելով կուրծքը։
Չնայած տարիքին՝ Կարլա Բրունին շարունակում է զբաղվել մոդելային գործունեությամբ։