Գյումրիում եղևնու վրա բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
ՀասարակությունԳյումրիում այսօր՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ից՝ Թատերական հրապարակում եղեւնու վրա բարձրացրած տղամարդը ինքնահրկիզվել է։ Այս մասին տեղեկացանք ԱԻՆ-ից։
34-ամյա Արսեն Արշակյանը նախ փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն նրան փրկարարները իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։
ԱԻՆ-ից նշեցին, որ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։