Սաուդյան Արաբիայում հանգստյան օր է հայտարարվել՝ ի պատիվ Արգենտինայի դեմ տարած հաղթանակի
ՍպորտՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը վաղը ողջ երկրում ազատ օր է հայտարարել, որպեսզի քաղաքացիները նշեն ԱԱ-2022-ի առաջին խաղում Արգենտինայի դեմ տարած հաղթանակը։ Այս մասին հաղորդվում է սաուդյան լրատվական գործակալության Twitter-ի էջում։
Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ը, ոչ աշխատանքային օր է հայտարարել, որպեսզի երկրպագուները կարողանան տոնել խաղացողների ձեռքբերումը։ Ազգային հավաքականի համար արգենտինացիների նկատմամբ տարած հաղթանակը չորրորդն է աշխարհի առաջնություններում ելույթների պատմության մեջ։ Մինչ այդ թիմը 1994 թվականին հաղթել էր Մարոկկոյին (2:1) ու Բելգիային (1:0), իսկ 2018 թվականին՝ Եգիպտոսին (2:1):
ԶԼՄ-ները հայտնում են, որ յուրաքանչյուր սաուդցի ֆուտբոլիստ Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար։