Ճապոնացի ֆուտբոլիստների հանդերձարանը՝ Գերմանիայի դեմ խաղից հետո (լուսանկարներ)
ԼուսանկարներՃապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները 2022 թվականի աշխարհի առաջնության Գերմանիայի դեմ խաղից հետո հանդերձարանում կատարյալ կարգուկանոն են թողել, գրում է Championat-ը։
Ճապոնացիները կոկիկ մաքրվել են իրենց հետևից, ինչպես նաև պատրաստել են օրիգամիի կարապներ և գրություն թողել՝ շնորհակալություն հայտնելով Քաթարում անցկացվող աշխարհի առաջնության կազմակերպիչներին։ Ավելին, այդ գրությունը նրանք թողել են արաբերենով։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, կայացել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը Գերմանիայի և Ճապոնիայի հավաքականների միջև։ Հանդիպումը կայացել է Դոհայի «Խալիֆա» միջազգային մարզադաշտում։ Երևանի ժամանակով 17:00-ին հնչել է հանդիպման գլխավոր մրցավար Իվան Բարտոնի մեկնարկային սուլիչը։ Խաղն ավարտվեl 1 Ծագող արևի երկրի խաղացողների սենսացիոն հաղթանակով։