Ուժեղացված ծառայություն Արմավիրում․ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
VideoՕրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերեցին 34-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից։
Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։