Երկրաշարժից հետո տղան երկու օր անցկացրել է փլատակների տակ ու ողջ մնացել
ՀասարակությունԻնդոնեզիայի Չիանջուր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո վեցամյա տղան երկու օր անցկացրել է փլատակների տակ։ Այս մասին հայտնում է WION-ը։
6-ամյա Ազկա Մաուլանա Մալիկը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո հայտնաբերվել է մահացած մոր և տատիկի մարմինների կողքին։ Նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ երկրաշարժի պահին նա պատի մոտ գտմվող մահճակալի վրա է եղել, հայտնում է Yahoo news-ը։ Բարձը երեխայի և ընկած բետոնե սալիկի միջև 10 սանտիմետրանող տարածություն է ստեղծել և փրկել նրան մահից։ Երբ երեխային գտել են, նա գիտակցության մեջ է եղել ու հանգստություն է պահպանել։
«Երբ հասկացանք, որ Ազկան ողջ է, բոլորը լաց եղան, այդ թվում՝ ես։ Շատ հուզիչ էր։ Հրաշք էր»,- ասել է 28-ամյա կամավոր Ջեքսոնը։
Տղան գտնվում է ժամանակավոր հիվանդանոցում, որտեղ բուժվում է։ Նա թեթև վնասվածքներ է ստացել։
«Ազկան իրեն լավ է զգում, նա լուրջ վնասվածքներ չունի: Բժիշկն ասաց, որ թույլ է, քանի որ սոված է եղել։ Նա ուզում է գնալ տուն և հարցնում է, թե որտեղ է իր մայրը», - ասել է երեխայի 22-ամյա ազգականը: Նա նշել է, որ տղայի մայրը ողջ մնալու ոչ մի շանս չի ունեցել։