Եթե նա համարձակվի դիպչել Մեսսիին, ես ստիպված կլինեմ տարիներ անց ռինգ դուրս գալ․ Թայսոն
ՍպորտԾանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատասխանել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին արված ագրեսիվ արտահայտություններից հետո։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (Կանելո) քննադատել էր Լեո Մեսսիին 2022 թվականի աշխարհի առաջնության Մեքսիկայի հետ խաղից հետո (2:0) Արգենտինայի հանդերձարանից արված տեսանյութի համար՝ սպառնալով ծեծել Մեսսիին։ Այդ տեսանյութում հարձակվողը հատակին էր գցել Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկը։
««Կանելո» անունով ինչ-որ մեկը սպառնացել է Մեսսիին։ Եթե նա համարձակվի դիպչել Մեսսիին, ես ստիպված կլինեմ տարիներ անց ռինգ դուրս գալ»,- գրել է Թայսոնը։