Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

«Գաղափարական» ՔՊ-ականների շրջանում դժգոհություն է հասունանում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից

Аналитический

ՔՊ վարչության նախագահ ընտրվելուց հետո, նախօրեին Նիկոլ Փաշինյանը կուսակցությունում իր տեղակալներ նշանակեց Վահագն Ալեքսանյանին և Գևորգ Պապոյանին, որոնց նշանակումը կուսակցության ներսում այնքան էլ միանշանակ չի ընդունվել:  Բանն այն է, որ Պապոյանն ու Ալեքսանյանը ՔՊ թիմում ամենախոցելիներից են թե՛ իրենց «անցյալի» հետ կապված, թե՛ այն առումով, որ ոչ մի «լուրջ» քպականի հետ չունեն, այսպես ասած, տարիների ընկերություն, սակայն անդադար Փաշինյանին հայտնում են իրենց անվերապահ հավատարմությունը։ Պապոյանի և Ալեքսանյանի անցյալը իսկապես բավականին լուրջ հարցեր է առաջացնում: Գաղտնիք չէ, որ Պապոյանը եղել ՀՀԿ-ական, իսկ Ալեքսանյանը ժամանակին ԲՀԿ մոլի համակիր էր: Պապոյանը 2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին էր ակտիվ մասնակցում: 2009 թվականին էլ  Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է եղել ՀՀԿ-ի կրծքանշանը։

Մեկ քաղաքական ուժից մյուս քաղաքական ուժ ճկուն կերպով տեղափոխվող անձանց քաղաքականության մեջ սովորաբար անվանում են ճամբարափոխ: Եվ այդպիսիք Փաշինյանի թիմում քիչ չեն: Օրինակ՝ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ժամանակին «Լուսավոր Հայաստան»-ից էր, Գուրգեն Արսենյանը ժամանակին քծնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն:

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում վարած կադրային քաղաքականությունը ունի մեկ վառ ընդգծված տենդենց․ նա շատ ավելի մեծ տեղ է հատկացնում հենց ճամբարափոխ եղած և այժմ երդվյալ ՔՊ-ական դարձած պաշտոնյաներին: Դիցուք՝ դա առավել վառ արտահայտվեց վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ առաջին համարների ընտրության և այնուհետև համայնքապետերի ԺՊ նշանակելու Փաշինյանի որոշումների մեջ: Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակվեց ոչ թե ՔՊ-ականներից մեկը, այլ նախկին ՕԵԿ-ական, քրեական կապերով հայտնի Ական՝ Արկադի Փելեշյանը: Ջերմուկում համայնքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին որդին՝ Գուրգեն Արսենյանը: Սիսիանում նախապատվությունը տրվեց ոչ թե Փաշինյանի կուսակիցներին, այլ նախկին ԲՀԿ-ական Արմեն Հակոբջանյանին:

Վայոց Ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանն է․ 2017-ի նոյեմբերի 5-ին նա ՀՀԿ անդամ էր, երբ ընտրվեց Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Արենիում էլ ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի գործող ղեկավար Հունան Ռուբենյանը ևս այս ընտրություններում գլխավորում է ՔՊ ցուցակը։ Նա համայնքի ղեկավար է 1996-ից։ 2012 եւ 2017-ին համայնքապետի ընտրություններում եղել է ԲՀԿ անդամ։

Բնական է, որ Փաշինյանի վարած այս քաղաքականությունը, այսպես ասած, գաղափարական ՔՊ-ականների սրտով չէ: Եվ որոշ պրոցեսներ արդեն իսկ խոսում են այն մասին, որ ՔՊ-ականները չեն պատրաստվում լռել: Դիցուք՝ Սիսիանում կրքերը ամիսներ շարունակ չեն հանդարտվում: Սյստեղ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի:  Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով․ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել Սափեյանի ոտքի տակ եւ կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են: 

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Թալինում․ այստեղ էլ Փաշինյանի սրտի թեկնածուն և ընտրված համայնքապետը ՀԱԿ նախկին համակիր Տավրոս Սափեյանն է, և այդ փաստը բնավ դուր չի եկել ՔՊ տեղի կառույցի անդամներին:  168.am-ը գրել էր, որ ուղիղ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին վարդի թերթերով դիմավորած Արագածավանում դժգոհություն է հասունանում։ Մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը, ինչպես նաև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՔՊ-ականների մյուս թևը, որը գլխավորում է նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը, ում պաշտոնանկությունը կապում են հենց ի սկզբանե Սափեյանի թեկնածությունը չպաշտպանելու հետ, իրեն ենթարկվող անձանց միջոցով հիմնել է «Թալին աշխարհ» անունով դաշինք և շատերի կարծիքով՝ դրա նպատակը ընտրությունների ժամանակ Սափեյանի դեմ աշխատելն էր: Սակայն՝ չստացվեց:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի կտրուկ շրջադարձը դեպի ճամբարափոխ պաշտոնյաներ և նրանց՝ իր կադրային քաղաքականությունում շատ ավելի մեծ տեղ հատկացնելն անարձագանք չի մնում: Գաղափարական, ՔՊ հիմնադրման ակունքներում կանգնած ՔՊ-ականների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել Փաշինյանին, թե ինչ սկզբունքով և հիմքով է վերջինս հեղափոխության հաղթանակի փայատերեր դարձնում նրանց, ում հանդեպ այդ հեղափոխության հաղթանակը կայացել էր....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное